Իրանում արբանյակների և հրթիռների գծով 2 փորձագետ է զոհվել ավտովթարներից. Իրանը հարվածով է սպառնացել Իսրայելին |tert.am|

tert.am: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի երկու ներկայացուցիչ, որոնք զբաղվում էին անօդաչու սարքերի, հրթիռների և արբանյակների մշակմամբ, զոհվել են դժբախտ պատահարների հետևանքով, երկուշաբթի հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Ավտովթար տեղի է ունեցել Թեհրանից 250 կմ հարավ-արևմուտք գտնվող Խոմեյն քաղաքում, մյուսը՝ Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան քաղաքում։ Սեմնանում զոհվել է Մոհամմադ Աբդուսը, որը ևս  մահացել է ծառայության ընթացքում:

Մինչդեռ news.israelinfo.co.il կայքը հավելում է, որ Իրանի արտգործնախարարության խոսնակն այսօր արձագանքել է հրթիռային ծրագրերում ներգրավված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու սպաների մահվան մասին լուրերին և ասել, որ Իրանը կպատասխանի անմիջապես Իսրայելին հարվածով։

Առավել մանրամասն՝ tert.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով