Իրանում առնվազն 31 զոհ կա տարբեր քաղաքներում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ժամանակ. «Իրանի Մարդու իրավունքներ» կազմակերպություն |tert.am|

tert.am: Իրանում առնվազն 31 խաղաղ բնակիչ է սպանվել երկրի անվտանգության ուժերի կողմից՝ մի քանի օր տարբեր քաղաքներում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ, որոնք բռնկվել են բարոյականության ոստիկանության կողմից 22-ամյա Մահսա Ամինիի ձերբակալությունից և դրան հաջորդած մահից հետո: Զոհերի մասին տվյալները հայտնել է Օսլոյում գործող «Իրանի Մարդու իրավունքներ» հասարակական կազմակերպությունը, գրում է english.alarabiya.net-ը:

«Իրանի ժողովուրդը դուրս է եկել փողոց՝ հասնելու իր հիմնարար իրավունքներին և մարդու արժանապատվությանը… և կառավարությունը նրանց խաղաղ բողոքին պատասխանում է փամփուշտներով», – հայտարարել է «Իրանի Մարդու իրավունքներ»-ի տնօրեն Մահմուդ Ամիրի-Մողադամը: 

Հիշեցնենք, որ Իրանում ցույցերի պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի մահն է: Աղջիկը բերման է ենթարկվել Իրանի խիստ իսլամական դրես կոդի պահպանմանը հետևող ոստիկանության կողմից:

Daily Mail պարբերականի պնդմամբ՝ ոստիկաններն աղջկան քարշ են տվել դեպի ծառայողական մեքենա ու, ըստ տեղեկությունների, կտտանքների ենթարկել նրան: Ակտիվիստների պնդմամբ՝ աղջիկը ոստիկանական բաժանմունքում ուժեղ հարված է ստացել գլխին, սակայն ոստիկանությունը հերքում է:

Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով