Իրանն ստացել է ԱՄՆ պատասխանը միջուկային գործարքի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին ասել է, որ իր երկիրը սկսել է միջուկային գործարքի վերաբերյալ ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Չորեքշաբթի երեկոյան իրանական կողմը պատասխան է ստացել ԱՄՆ կառավարությունից ԵՄ համակարգողի միջոցով: Մենք  սկսել ենք ամերիկյան առաջարկների մանրամասն քննարկումը և լրացուցիչ կտեղեկացնենք համակարգողին մեր կարծիքի մասին»,- ասել է Չաֆին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է Վաշինգտոնին Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի մեջ վերադարձնելու պատրաստակամությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով