Իրանն ու ՌԴ-ն կարող են ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրել 2025 թվականի հունվարին |factor.am|

factor.am: Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը կարող են հանդիպել 2025 թվականի հունվարին՝ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրելու համար։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակը, գրում է Mehr գործակալությունը։

«Հուսով եմ, որ այս փաստաթուղթը կստորագրվի հունվարի վերջին»,- լրագրողներին ասել է Էսմայիլ Բաղային։ Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը պետք է դառնա հիմնաքար ռուս-իրանական հարաբերությունների զարգացման գործում։ 

Փաստաթուղթը ներառելու է երկկողմ համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, արտադրական արդյունաբերությունը, տրանսպորտը և գյուղատնտեսությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով