Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել |factor.am|

factor.am: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցեր։ Մասնավորապես, խոսքը Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների դեմ «Իսրայելի ռեժիմի հանցագործությունների շարունակականության մասին» է, գրում է իրանական ՄԵՀՐ գործակալությունը։

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ «Իսրայելի ռեժիմին Միացյալ Նահանգների ամբողջական աջակցությունն է հիմնական պատճառը, որը քաջալերում է ռեժիմին շարունակել իր ռազմական հանցագործությունները, և կոչ է արել վերջ տալ վայրագություններին ու ցեղասպանությանը»։

Նա կարևորել է Թեհրանի և Անկարայի միջև փոխադարձ կապերի զարգացումը, ինչպես նաև երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպումը։ Ֆիդանն իր հերթին մատնանշել է մոտ ապագայում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ութերորդ գագաթնաժողովը՝ գնահատելով Իրանի դիվանագիտական ջանքերը՝ օգնելու Գազայում զինադադար հաստատելուն, և նշել, որ Պաղեստինի հարցն առանցքային կետն է այսօր իսլամական աշխարհում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով