Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում. Tasnim

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում. այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվամիջոցը առանց մանրամասների։

Ըստ իրանական մեկ այլ Tasnim լրատվամիջոցի՝ պատճառը եղել է եղանակային անբարենպաստ պայմանները։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ հնարավոր է եղել կապ հաստատել ինքնաթիռի անձնակազմի հետ, հավանականությունը մեծ է, որ ոչ ոք չի տուժել։ Փրկարարական ջոկատները ուղևորվում են դեպքի վայր։

Նախագահին տեղափոխող ուղղաթիռում եղել է նաև Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիան և Թաբրիզի ուրբաթօրյա աղոթապետ այաթոլլահ Մոհամմադ Ալի Ալ-է-Հաշեմը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով