Իրանի նախագահը կմեկնի Իրաք. սա նրա առաջին արտասահմանյան այցն է նոր պաշտոնում |tert.am|

tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը մտադիր է սեպտեմբերի 11-ին այցելել Իրաք` պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով։

Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը։

Սա Փեզեշքիանի առաջին արտասահմանյան այցն է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում։

Օգոստոսի վերջին Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը հայտնել էր, որ Իրանի նախագահը ծրագրում է այցելել Իրաք՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ-Սուդանիի հրավերով։
 
Նա տեղեկացրել էր, որ փոխըմբռնման հուշագրերը, որոնք պետք է ստորագրեին երկու երկրների նախագահները հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսիի ծրագրված այցի ընթացքում, կստորագրվեն Փեզեշքիանի՝ Իրաք կատարելիք այցի ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով