Իրանի նախագահը ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա |armenpress.am|

armenpress.am: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ծրագրում է այցելել Թուրքիա և Սիրիա, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:

«Ծրագրվում է Իրանի նախագահի այցը Թուրքիա և Սիրիա: Այդ ուղևորությունները տեղի կունենան պլանների վերջնական լրամշակումից հետո»։ Նախատեսվող այցերի ժամկետի մասին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը չի հայտնել։ Ռայիսիի սպասվող ուղևորությունների ծրագրի մասին  մանրամասներ նույնպես դեռ չեն հաղորդվում։ Ավելի վաղ իրանական ISNA լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընին, հայտնել էր, որ Էբրահիմ Ռայիսիի այցը Թուրքիա տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում և կլինի վերջին 4 տարիների ընթացքում Իրանի նախագահի առաջին այցը Թուրքիա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով