Իրանի ծովուժն Ադրբեջանի հետ սահմանին զորավարժություն է անցկացրել |hy.armradio.am|

hy.armradio.am: Իրանական «Mehr» գործակալությունը, վկայակոչելով Աստարայի քաղաքական, սոցիալական և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Սեյեդ Համիդ Մուսավիին, հայտնում է, որ ծովուժը  ռազմածովային պաշտպանության զորավարժություններ  է անցկացրել։ 

Նշելով, որ զորավարժությունն անցկացվել է ԻԻՀ ռազմավարական նավատորմի պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով, նա հավելել է. «Զորավարժությունների ընթացքում  իրականացվել են հիպոթետիկ թիրախների վրա հարձակման և  պաշտպանական գործողություններ»։ 

Փոխնահանգապետը նշել է, որ զորավարժություններն անցկացվել են երեքշաբթի օրը՝ 19:30-ից   20:30-ն ընկած ժամանակահատվածում, Աստարայի ռազմածովային գոտու մի հատվածում։

Զորավարժությունները տեղի են ունենում տարածաշրջանում լարվածության ֆոնին:
Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանից հետո Արևմուտքի կոչերը ետ չեն պահում Իրանին Իսրայելից վրեժ լուծելու ծրագրից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով