Իրանի իշխանությունները տեսախցիկներ են տեղադրում հանրային վայրերում՝ բացահայտելու և պատժելու հիջաբ չկրող կանանց |tert.am|

tert.am: Շաբաթ օրը Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանությունը հայտարարել է, որ իշխանությունները տեսախցիկներ են տեղադրում հասարակական վայրերում և փողոցներում՝ բացահայտելու և պատժելու հիջաբ չկրող կանանց: Այս քայլով նրանք նպատակ ունեն զսպել ավանդական հագուստի կանոնները խախտելու դեպքերը: Այս մասին գրել է Reuters գործակալությունը։

«Հայտնաբերվելուց հետո օրինախախտները կստանան «նախազգուշացնող հաղորդագրություն»», ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Իրանում 2022թ․ սեպտեմբերին հիջաբի կրելու կանոնը խախտելու համար ձերբակալված 22-ամյա Մահսա Ամինին բանտում մահացել էր, ինչից հետո Իրանում սկսվեցին զանգվածային ցույցեր։ Ցույցերի հետ մեկտեղ Իրանում բազմաթիվ կանայք սկսեցին հիջաբ չկրել։  

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով