Իրանի դեմ ագրեսիայի ցանկացած գործողություն կարժանանա ԶՈւ-ի կոշտ պատասխանին․ Իբրահիմ Ռաիսի |factor.am|

factor.am: «Իրանի դեմ ագրեսիայի ցանկացած գործողություն կարժանանա երկրի զինված ուժերի կոշտ պատասխանին, ու կստիպի թշնամուն զղջալ իր արարքի համար, իսկ տարածաշրջանային պետությունները հպարտանում են Իրանի հզորությամբ ու իրենց ապահով զգում»,- Mehr լրատվականի փոխանցմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահը։

Իբրահիմ Ռաիսին ասել է, որ Իրանը զսպման այնպիսի բարձր մակարդակ է ստեղծել, որ «թշնամին նույնիսկ չի կարող մտածել նրա դեմ որևէ քայլ ձեռնարկելու մասին»: Իրանի նախագահի այս հայտարարությունները հնչել են Համադան քաղաքի Շահիդ Նոջե ավիաբազայի անձնակազմի սպաների և ընտանիքների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Ռայիսիի՝ պաշտպանության ոլորտում երկրի առաջընթացը պատժամիջոցների հաջող չեզոքացման օրինակներից մեկն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով