Իրանի արգործնախարարը մեկնում է Սաուդյան Արաբիա՝ քննարկելու տարածաշրջանի զարգացումները |1lurer.am|

1lurer.am: Իրանի արգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այսօր կմեկնի Սաուդյան Արաբիա և տարածաշրջանային այլ երկրներ՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները և փորձելու կասեցնել Իսրայելի գործողությունները Լիբանանում և Գազայի հատվածում։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Իրանը չի ձգտում լարվածության աճի, թեև մենք չենք վախենում պատերազմից, և մեր զինված ուժերը պատրաստ են ցանկացած սցենարի և իրավիճակի։ Մենք սահմանել ենք բոլոր անհրաժեշտ նպատակները, և, իհարկե, ինչպես ընդգծել եմ, մեզ համար ընդունելի է հակամարտությունների դադարեցման և հրադադարի մասին համաձայնության հասնելու քաղաքականությունը»,- նշել է Արաղչին մեկնելուց առաջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով