Իրանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելը |tert.am|

tert.am: Իրանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելը՝ Կիևի գործողությունները որակելով «ահաբեկչության դեմ պայքարի միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտում»։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը տեղադրված է Իսլամական Հանրապետության կառավարության թելեգրամյան ալիքում։

«Նախարարի օգնական և Եվրասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Մոջթաբա Դամիրչիլուն, մատնանշելով որոշ ուկրաինացի պաշտոնյաների կողմից զենքի ապօրինի շրջանառության մասին որոշ հաղորդումներ և այս երկրի (Ուկրաինայի) աջակցությունը Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին, այդ գործողությունները որակել է ահաբեկչության կանխարգելման և դրա դեմ պայքարի երկրների միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտում և պահանջել է անհապաղ դադարեցնել դրանք»,- նշվում է փաստաթղթում։

«Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ուկրաինայի գործողությունները հակասում են միջազգային բոլոր սկզբունքներին և անբարոյական քաղաքականություն: Փորձը ցույց է տալիս, որ ահաբեկչության հետ դաշինքը միշտ սպառնում է համաշխարհային անվտանգությանը և նպաստում աշխարհում բռնության տարածմանը», – ընդգծել է Իրանի արտգործնախարարի օգնականը։ 

Դեկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Սիրիայում էսկալացիան ակնհայտորեն «ուկրաինական հետք» ունի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով