Իրանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագիրը ներառելու է պաշտպանական հարցեր |shantnews.am|

shantnews.am:

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կներառի նաև պաշտպանության և անվտանգության հարցեր։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության համաձայնագիրը տարբեր ասպեկտներ ունի։ Դրա կարևոր մասը առևտրատնտեսական, էներգետիկ, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության հարցերն են։ Այս համաձայնագիրը կթարմացնի և կլրացնի գոյություն ունեցող համաձայնագիրը հարաբերությունների և սկզբունքների հիման վրա»,- ասել է դիվանագետը ամենշաբաթյա ճեպազրույցում։

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով