Իրանի ԱԳՆ-ն Եվրամիության նոր պատժամիջոցների պատճառով սպառնացել է պատասխան միջոցներ կիրառել |news.am|

news.am: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանը շուտով պատասխան միջոցներ կմտցնի Եվրամիության նոր պատժամիջոցների պատճառով։

ԵՄ-ը երկուշաբթի օրը Իրանի 11 ֆիզիկական անձանց եւ 4 կազմակերպության դեմ պատժամիջոցներ է մտցրել երկրում բողոքները ճնշելու պատճառով։

«Ի պատասխան Եվրամիության ԱԳՆ ղեկավարների խորհրդի այսօրվա քայլերի՝ շուտով կհայտարարվեն եւ կմտցվեն պատասխան պատժամիջոցներ համապատասխան եվրոպական ֆիզիկական եւ իրավաբանական անձանց»,- ասել է Քանաանին, որի խոսքերը մեջբերել է իրանական գերատեսչության Թելեգրամ-ալիքը։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը եվրոպական պատժամիջոցներն անվանել է միջազգային իրավունքի խախտում, միջամտություն Իրանի ներքին գործերին եւ գործիք իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը երկուշաբթի ավելի վաղ Եվրամիության մտցրած պատժամիջոցներն անվանել էր «ոչ կառուցողական գործողություն»՝ հիմնված սուտ տեղեկատվոթյան վրա։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով