Իրանը և Հնդկաստան Չաբահարի նավահանգստի վերազինման երկարաժամկետ պայմանագիր են կնքել. Բազրփաշ |1lurer.am|

1lurer.am: Իրանն ու Հնդկաստանը Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի վերազինման և շահագործման մասին երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, գրում է IRNA գործակալությունը:

«Համաձայնագիրը երկու երկրի առևտրի զարգացման նոր սկիզբ կլինի: Չաբահարի նավահանգստով Հնդկաստանն Իրանի ճանապարհային ու երկաթուղային ցանցով հասանելիություն է ունենում Աֆղանստան, Կենտրոնական Ասիա, Թուրքիա, Ադրբեջան և նույնիսկ Ռուսաստան: Սա Հնդկաստանի համար այս նախագծի առավելություններից մեկն է»,- հայտարարել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը:

Նա ընդգծել է, որ նախարարության օրակարգում են Հյուսիս-հարավ միջանցքի ու տարանցիկ այլ նախագծերի զարգացումը: Նախարարը հայտնել է, որ նախատեսված է նաև ստեղծել նավագնացային իրանա-հնդկական համատեղ կազմակերպություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով