Իրանը ցանկանում է փակել ցամաքային սահմանները հարևան երկրների համար․ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար

Իրանը ցանկանում է փակել ցամաքային սահմանները հարևան երկրների համար։ Այս մասին հայտարարել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ամիր Քյոմարս Հեյդարին։ 

«Իսլամական Հանրապետությունը երբեք մտադրություն չի ունեցել սպառնալ և զավթել հարևան երկրների տարածքի թեկուզ մի մասը»,- ասել է նա։ 

Հեյդարին հայտարարել է, որ Իրանը ցանկանում է անվտանգություն հաստատել իր սահմաններին. 

«Մենք ցանկանում ենք փակել մեր սահմանները և նախաձեռնությունը արդեն ունենք, և դա անարդարություն չէ հարևան երկրների նկատմամբ, քանի որ բոլոր երկրներում էլ սովորական է, երբ իրենք իրենց կամքով են փակում սահմանները, և ոչ ոք չի կարող առարկել, թե ինչու եք դա անում մեր սահմանին»։|

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով