Իրանը տեսանելիորեն պատրաստվում է Իսրայելի վրա հարձակման․ The Wall Street Journal

factor.am: Իրանը նկատելիորեն պատրաստվում է հարվածներ հասցնել Իսրայելին և մոտ օրերս կարող է հարձակում ձեռնարկել։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։

«ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ շաբաթավերջից դիտարկում են, թե ինչպես է Իրանը զբաղվում հրթիռային կայանների տեղաշարժով և զորավարժություններ է անցկացնում, ինչը կարող է վկայել այն մասին, որ Թեհրանն առաջիկա օրերին պատրաստվում է հարձակման»,- ասվում է հոդվածում։

Ըստ պարբերականի զրուցակիցների՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են անում Թեհրանին չսրել հակամարտությունը և ձգտում են այդ հարցում ստանալ արաբական երկրների աջակցությունը։

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը լարվեց նախորդ շաբաթ՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի  սպանությունից հետո։ Իրանն ու «Համաս»-ը հայտարարել են, որ Հանիեի սպանությունը անպատասխան չի մնալու։ 

Իսրայելը պաշտոնապես չի ստանձնել Հանիեի սպանության պատասխանատվությունը։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով