Իրանը պնդում է՝ թիրախներ է ոչնչացրել, Իսրայելը հավաստիացնում՝ հրթիռները խոցվել են օդում

Գիշերվա ընթացքում Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 հրթիռներ, որոնց 99%-ը խոցվել է ՀՕՊ-ի կողմից, հայտնում են Իսրայելի պաշտպանության բանակից։

Պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին նշել է, որ Իրանը 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր հրթիռ և 100-ից ավել բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, և ոչ մեկը չի մտել Իսրայելի օդային տարածք։ Դրանք բոլորը կործանվել են երկրի սահմաններից դուրս Իսրայելի և նրա դաշնակիցների կողմից:

Հագարի խոսքով՝ փոքր վնաս է հասցվել Նևաթիմի ավիաբազային, սակայն այն աշխատում է սովորական ռեժիմով:

Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը Իսրայելում թիրախավորել է երկրի ռազմական օբյեկտները և բոլոր թիրախները հաջողությամբ ոչնչացվել են։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով