Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում արտահերթ նիստ հրավիրել |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում արտահերթ նիստ գումարել Իսրայելին դատապարտելու համար։
Իսրայելը երեկ ավիահարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան այս ամսվա սկզբին իրանական հարձակումների։

ՄԱԿ-ում Իրանի հատուկ բանագնաց Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդին ուղղված նամակում նշել է, որ Իսրայելի «ապօրինի և ագրեսիվ գործողությունները» Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում են և «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության բացահայտ խախտում»:

Հարձակման հետևանքով սպանվել են 4 իրանցի սպաներ:

Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել միայն ռազմական օբյեկտներին, ոչ միջուկային կամ նավթ արդյունահանող տարածքներին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով