Իրանը հետազոտական միջուկային ռեակտոր կկառուցի |azatutyun.am|

azatutyun.am: «Առաջիկա շաբաթներին Իրանում մեկնարկելու է հետազոտական միջուկային ռեակտորի շինարարությունը», – այսօր հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Մոհամադ Էսլամին՝ նշելով, որ աշխատանքներն իրագործվելու են առանց որևէ արտաքին օժանդակության։

«Հատուկ պետք է ընդգծել, որ այս ծրագիրը ամբողջությամբ իրանական է», – նշել է Էսլամին՝ տեղեկացնելով, որ հետազոտական ռեակտորը գտնվելու է Իսֆահան (Սպահան) քաղաքի հարևանությամբ։

«Ուրանի հարստացման ավարտից հետո մեր երկիրը պետք է ստանա նաև միջուկային վառելիքային շղթայի տեխնոլոգիան՝ միջուկային ոլորտում կրկնվող արդյունաբերական գործընթացների ողջ հաջորդականությունը», – հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարը՝ նշելով, որ առայժմ Իրանի միջուկային ոլորտը գտնվում է «հետազոտական կիսաարդյունաբերական մակարդակի վրա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով