Իրանը Հանիեի սպանության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջել |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է արել շտապ հանդիպում անցկացնել Լիբանանին Իսրայելի հարվածների և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում շտապ նիստ գումարել՝ քննարկելու Իսրայելի ագրեսիան և ահաբեկչական հարձակումները Իրանում և տարածաշրջանում»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչին ուղարկված նամակում։ 

Իրանը նաև Անվտանգության խորհրդի անդամներին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Իսրայելին պատասխանատվության ենթարկելու՝ միջազգային իրավունքը խախտելու համար և դիտարկել պատժամիջոցների կիրառման հնարավորությունը։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով