Իրանը հայտարարել է երկրի հարավում գազի խոշոր հանքավայր հայտնաբերելու մասին |armenpress.am|

armenpress.am: Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է հարավային Ֆարս նահանգում գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին։

Այս մասին տեղեկացնում է IRNA-ն:

Շիրազ նահանգի կատարած այցի ժամանակ Օուջին ասալ է, որ Լամերդ քաղաքում հայտնաբերված չոր գազի հանքավայրը պարունակում է մոտ 623 միլիարդ խորանարդ մետր բնական գազ:

Նախարարն ասել է, որ դա Իրանում երբևէ հայտնաբերված չոր գազի ամենամեծ հանքավայրն է։

Ըստ Օուջիի՝ ոլորտի զարգացումը հսկայական տնտեսական փոփոխություն կստեղծի Ֆարս նահանգում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով