Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գիծ կհիմնի |news.am|

news.am: Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գիծ կհիմնի: Այս մասին հայտարարել է Իրանի Առևտրի խթանման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փայման-Փաքը, գրում է Mehr-ը։  

Նա հայտնել է, որ իրանական առաջատար ավտոարտադրողը, ինչպես նաև հայ ներդրողն իրենց պատրաստակամությունն են հայտնել համատեղ ձեռնարկությունում մեքենաների արտադրության գիծ գործարկել, հարցը մշակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանի արդյունաբերության նախարարության կողմից։   

Նա ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի մասնավոր հատվածը մեքենաներ է գնում Իրանից և մատակարարում իր ներքին շուկա։

Նրա խոսքով՝ Հայաստան արտահանվող բոլոր իրանական մեքենաներն ամբողջությամբ արտադրված են Iran Khodro Group-ի կողմից։ Նա  հավելել է, որ մինչ այժմ Հայաստանը պատվիրել է մոտ 200 մեքենա։

Նրա խոսքով՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության  երկրների թվում է, որոնք առևտրային տուրքեր չեն վճարում այդ երկրներին։ Երկրի համար ստեղծվել են համապատասխան հնարավորություններ՝ ԵԱՏՄ շուկաներ բարձրորակ մեքենաներ արտահանելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով