Իրանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և արագացնել ջանքերը խաղաղության համաձայնագրին հասնելու համար |tert.am|

tert.am:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին կրկին կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը՝ ասելով, որ Իրանը անհանգստացած է երկրների միջև սահմանին լարվածության աճով։

Այս մասին փոխանցում է ԻՌՆԱ-ն։

Երեքշաբթիիր հայտարարության մեջ Քանանին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել երկու երկրների միջև սահմանային բախումներից հետո, որոնց հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել:

Նա հաստատել է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են դեպի կայուն և մշտական խաղաղություն կովկասյան տարածաշրջանում՝ կոչ անելով երկու երկրներին արագացնել ջանքերը խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով