Իրանը Թուրքիային կոչ է արել վերանայել իր քաղաքականությունը Սիրիայի հանդեպ |news.am|

news.am: Իրանը Թուրքիային կոչ է արել վերանայել իր քաղաքականությունը Սիրիայի հանդեպ, քանի որ Անկարայի եւ Դամասկոսի միջեւ հարաբերությունների վերականգնումն օգտակար կլինի տարածաշրջանի համար։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Նասեր Քանաանին, տեղեկացրել է Tasnim-ը։

Նա նշել է, որ Իրանը Սիրիայի վերաբերյալ բանակցություններ է վարել ինչպես թուրք պաշտոնական անձանց հետ երկկողմ հանդիպումների, այնպես էլ Աստանայի ձեւաչափի շրջանակներում։ «Այն, ինչ ասել են թուրք պաշտոնական անձինք, հուսադրում է։ Մենք հույս ունենք տեսնել հարաբերությունների վերականգնումը Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ, ինչը բխում է նրանց իսկ սեփական շահերից, ինչպես նաեւ բարիք կլինի տարածաշրջանի համար»,- ավելացրել է նա։

Նրա խոսքով՝ ճգնաժամը Սիրիայում որոշ երկրների անտրամաբանական վարքագծի հետեւանքն է։

«Մենք տեսնում ենք, որ նոր ջանքեր են ձեւավորվում Սիրիայում, իսկ դա նշանակում է, որ Սիրիայի կառավարությունը հաղթահարել է կրիտիկական վիճակն ու հասել մեծ հաջողությունների ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով