news.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաեւը տեղեկացրել է, որ Իրանը ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել։
«Հայտն ստացվել է մայիսի 27-ին, սկսում ենք համապատասխան ընթացակարգեր»,- ասել է Սագինտաեւը երեքշաբթի, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն անհրաժեշտ է համարում երկրների եւ տարածաշրջանային առեւտրային միավորումների ցուցակի ստեղծումը, որոնց հետ ԵԱՏՄ-ն նպատակահարմար է, որ սկսի համաձայնագրեր կնքել ազատ առեւտրի գոտու մասին։ Նա ընդգծել է, որ այսօր աշխարհում շատ են պետությունները, որոնք պատրաստ են համագործակցել ԵԱՏՄ-ի հետ։ Դրանք են, նախ եւ առաջ, Ինդոնեզիան, ԱՄԷ-ն եւ Մոնղոլիան։
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի վերջին։