Իրանը արտադրել է ծովում շարժվող թիրախները խոցող առաջադեմ բալիստիկ հրթիռներ |tert.am|

tert.am: Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին հայտարարել է, որ երկիրը արտադրել է առաջադեմ բալիստիկ հրթիռ, որը կարող է հարվածել ծովում շարժվող թիրախներին, գրում է Tasnim գործակալությունը:

Բաքերին նշել է, որ Իրանը ձեռք է բերել բավականաչափ տեխնիկական գիտելիքներ՝ բալիստիկ հրթիռներ արտադրելու համար, որոնք կարող են խոցել շարժվող ռազմածովային օբյեկտներ:

Հրթիռը հաջողությամբ փորձարկվել է և գտնվում է զանգվածային արտադրության փուլում, հավելել է նա՝ նշելով, որ Իրանն այժմ աշխարհի երեք երկրների թվում է, որոնք ունեն այդ հրթիռների արտադրության տեխնոլոգիա:

Գեներալը նաև ասել է, որ նոր հրթիռը Իրանի շուրջ գտնվող ջրային տարածքներում ավելի քան 1000 կիլոմետր շառավղով անվտանգություն կապահովի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով