Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ |1tv.ge|

1tv.ge: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր։ Նշվել է, որ ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը օգուտ կբերի ոչ միայն Վրաստանին ու Հայաստանին, այլև ողջ տարածաշրջանին։

Խոսելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու անհրաժեշտության մասին՝ վարչապետն ընդգծել է, որ Վրաստանը բաց է աջակցելու տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված ցանկացած կառուցողական գործընթացի համար։

Կառավարության աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը ուշադրություն է դարձվել երկու երկրների բարեկամական և բարիդրացիական հարաբերություններին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով