Իրադրությունն առաջնագծում ժամը 19:35-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Ժամը 19:35-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:
 

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, և նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ: Սահմանային լարվածությունը շարունակվել է ժամը 17։35-ի դրությամբ․ ադրբեջանական կողմը կիրառել է նաև ականանետային միջոցներ։

Արդեն ժամը 19։35-ի դրությամբ իրադրությունը կայունացել է։

ՀՀ ՊՆ-ն հերքել է Վարդենիսի գնդակոծության մասին լուրերը, ինչպես նաև ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե իբր հայկական կողմը կիրառել է իրականական ԱԹՍ-ներ։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմը իրանական ԱԹՍ-ներ չունի։ 

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հերքել է լուրերը, թե Բերդում կրակոցներ են հնչել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով