tert.am: Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրեն Ալիզա Բին Նունն Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում։
Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Մենք բարեկամական հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովի հետ: Քննարկման ընթացքում արծարծվել են երկկողմ և տարածաշրջանային հիմնական խնդիրներ, հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձություններին»,- ասվում է հրապարակման մեջ։