Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Եգիպտոսն ու Հորդանանը և խուսափել Մարոկկո ճանապարհորդություններից |tert.am|

tert.am: Իսրայելը Եգիպտոսում ու Հորդանանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս արագ լքել այս պետությունները և խուսափել այդ ուղղություններով ճանապարհորդություններից, իսկ Մարոկկո մեկնել ցանկացողներին խորհուրդ է տվել խուսափել ուղևորությունից, եթե չկա խիստ անհրաժեշտություն։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

«Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) բարձրացնում է սպառնալքի մակարդակը մինչև 4-ի Եգիպտոսի (այդ թվում՝ Սինայի թերակղզու) և Հորդանանի համար և խորհուրդ է տալիս հրաժարվել այդ երկրներ մեկնելուց: Այս երկրներում գտնվողները պետք է հնարավորինս շուտ լքեն դրանց տարածքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է Մարոկկոյին, ապա այս դեպքում սպառնալիքի մակարդակը բարձրացվել է 3-ի, ինչը նշանակում է, որ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց լուրջ անհրաժեշտության մեկնել այդ երկիր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով