Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով Սիրիայում չորս զինվոր է զոհվել |armenpress.am|

armenpress.am: Սիրիական բանակի դիրքերի վրա իսրայելական օդուժի հարձակման ժամանակ չորս սիրիացի զինվոր է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

«Իսրայելական ռազմաօդային ուժերը տեղական ժամանակով ժամը 6:30-ին ավիահարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին երկրի կենտրոնում և ափին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունն ընդգծել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել հարձակումը։

Նշվում է, որ շուրջ մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 13-ին, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել էին սիրիական «Շայրաթ» օդանավակայանի վրա, ինչի հետևանքով սիրիացի երկու զինվոր  էր զոհվել, երեքը՝ վիրավորվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով