Իսրայելի ցամաքային գործողությունները խախտում են Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ ՄԱԿ-ի խաղաղապահներ |shantnews.am|

shantnews.am: Իսրայելի ցամաքային գործողությունները Լիբանանում խախտում են նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այսպիսի հայտարարություն է արել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL):

«Լիբանանյան սահմանի ցանկացած հատում Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի խախտում է»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Իսրայելը սեպտեմբերի 30-ին տեղեկացրել է ՄԱԿ-ի խաղաղապահներին Լիբանանում ցամաքային գործողություններ սկսելու իր մտադրության մասին, սակայն նրանք շարունակում են մնալ իրենց դիրքերում՝ «չնայած վտանգավոր իրավիճակին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով