Իսրայելի ռազմաօդային ուժերի գնդակոծության հետևանքով վնասվել է Դամասկոսի օդանավակայանը |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի ինքնաթիռների հարվածների հետևանքով վնասվել է Դամասկոսի օդանավակայանը, այդ թվում՝ թռիչքուղիները՝ հայտնել են Սիրիայի տրանսպորտի նախարարությունից:

Նշվում է, որ շարքից դուրս բերված թռիչքուղիները զգալիորեն վնասվել են մի քանի վայրերում, տուժել է նաև օդանավակայանի լուսավորությունը: Թռիչքները չեղարկվել են:

Սիրիան Իսրայելին մեղադրել է ագրեսիայի մեջ: Նախարարության հայտարարության համաձայն՝ ավիահարվածի թիրախը եղել է հենց Դամասկոսի միջազգային օդանավակայանի ենթակառուցվածքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով