Իսրայելի Պաշտպանության բանակը սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարում է, որ սկսել է «Երկաթե թրեր» օպերացիան՝ ի պատասխան Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակման, հաղորդում է Times of Israel-ը։

Պաշտպանության բանակի ներկայացուցիչ, կոնտր-ադմիրալ Դանիել Հագարին հաղորդել է, որ առավոտյան 6:30-ից Իսրայելի վրա ավելի քան 2200 հրթիռ է արձակվել։

Հագարիի խոսքով՝ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները ներթափանցել են ցամաքից, ծովից եւ օդից»։ Նա ասել է, որ «առնվազն յոթ կետում մարտական գործողություններ են ընթանում ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների եւ Պաշտպանության բանակի զինվորների միջեւ»։

Զինվորականները մտադիր են ներգրավել տասնյակ հազարավոր զինվորների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով