Իսրայելի նախագահը մտադիր է այս տարի այցելել Ադրբեջան |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հայտնել է այս տարի Ադրբեջան այցելելու իր մտադրության մասին։

Interfax-Azerbaijan-ի փոխանցմամբ, Հերցոգը երեկ է հայտարարել այդ մասին՝ ընդունելով երկրում պատմության մեջ Ադրբեջանի առաջին դեսպան Մուխթար Մամեդովի հավատարմագրերը:

Ըստ The Jerusalem Post թերթի, այս շաբաթ նախատեսվում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այցը Իսրայել, իսկ Հերցոգի հետ նրա հանդիպումը նախատեսված է մարտի 30-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայրամովը մարտի վերջին կայցելի Իսրայել, այցի ընթացքում կմասնակցի Թել Ավիվում Ադրբեջանի դեսպանատան բացմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով