Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր |tert.am|

tert.am: Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 4 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով առողջապահության նախարարությունը:

Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ հարվածների հետևանքով ավերվել է 8–հարկանի շենք, կան զոհեր և վիրավորներ: 

Reuters–ի ականատեսներն ասել են, որ պայթյունները ցնցել են մայրաքաղաքը առավոտյան ժամը 04:00-ի սահմաններում: Անվտանգության ոլորտի աղբյուրները հայտնել են, որ առնվազն չորս ռումբ է արձակվել:

Լուսանկարը՝ AP լրատվական գործակալության։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով