Իսրայելի հարձակման հետևանքով իրանցի զոհված զինվորականների թիվը աճել է |shantnews.am|

shantnews.am:

Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհված զինվորականների թիվը հասել է չորսի։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Նրա խոսքով՝ շաբաթ երեկոյան հարվածի ժամանակ վիրավորված երկու իրանցի զինվոր մահացել են։

Հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ հարվածներ է հասցնում Իրանում ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության մեջ ասվում է, որ Իլամի, Թեհրանի և Խուզեստանի նահանգների ռազմական թիրախները հարձակման են ենթարկվել, սակայն վնասը սահմանափակ է, և երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հաջողությամբ հետ մղել հիմնական հարձակումը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով