Իսրայելի բանակի տանկը պատահաբար կրակել է սահմանին հարող եգիպտական դիրքին

Իսրայելի պաշտպանության բանակի տանկը պատահաբար կրակել և հարվածել է սահմանին հարող եգիպտական դիրքին՝ Քերեմ Շալոմի շրջանում։ Այս մասին հայտնել են Իսրայելի ՊՆ-ից։

Միջադեպը հետաքննվում է, մանրամասները ճշտվում են։ Իսրայելի պաշտպանության բանակը ցավում է տեղի ունեցածի կապակցությամբ։

Ինչպես փոխանցում է Reuters-ը, եգիպտական բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ Եգիպտոսի մի քանի սահմանապահներ կիրակի օրը թեթև վնասվածքներ են ստացել արկի բեկորներից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով