Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում ծանր մարտերի մասին |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում դաժան մարտերի մասին և տարածքի բնակիչներին կոչ արել խուսափել Լիտանի գետից հարավ ընկած հատվածներ այցելությունից։ X-ի էջում նման գրառում է արել ՑԱՀԱԼ-ի ներկայացուցիչը։

Նա հրատապ զգուշացմամբ դիմել է Լիբանանի հարավի բնակիչներին, հայտնել՝ հարավային Լիբանանում դաժանագույն մարտեր են, որոնց ընթացքում «Հըզբոլլահ»-ի տարրերը օգտվում են քաղաքացիական միջավայրից, օգտագործում քաղաքացիներին՝ իբրև կենդանի վահան իրենց հարձակումների ժամանակ։

«Ձեր անձնական անվտանգության նկատառումներով խնդրում ենք չտեղաշարժվել տրանսպորտային միջոցներով Լիտանի գետի հյուսիսից հարավ ընկած հատվածով»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով