Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը վաղը կայցելի Բաքու |1lurer.am|

1lurer.am: Ապրիլի 18-19-ը նախատեսվում է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենի պաշտոնական այցը Ադրբեջան։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Իսրայելի արտգործնախարարը Բաքվում կմասնակցի Ադրբեջան-Իսրայել միջկառավարական հանձնաժողովի նիստին։

Իսրայելական լրատվամիջոցները տեղեկացնում են նաև մայիսին նախագահ Իցհակ Հերցոգի՝ Ադրբեջան սպասվող այցի մասին։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Թել Ավիվում տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանատան բացումը, որին մասնակցել է արտգործնախարար Բայրամովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով