armeniasputnik.am:Իսրայելի Թել Ավիվ քաղաքից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Չվերթն իրականացվելու է «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից։ Տեղական ժամանակով` 9։36 ինքնաթիռն ուղևորվել է Թել Ավիվ։ Նախնական տվյալներով՝ Երևանի ժամանակով 13:00-ին «Հայկական ավիաուղիների» օդանավը կմեկնի Հայաստանի մայրաքաղաք և կժամանի 15։30-ին»,– ասացին ՔԱԿ–ից: