Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի քան 70 երեխա

Մեկնարկել է Թել Ավիվ – Երևան չվերթը, որով Իսրայելից Հայաստան է տեղափոխվում ընդհանուր թվով 190 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ, այդ թվում՝ ավելի, քան 70 երեխա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների առկայության և ընտանիքին չբաժանելու սկզբունքով:

Նշենք՝ Քաղավիացիայի կոմիտեից հայտնել էին, որ Թել Ավիվից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռ է մեկնել Իսրայել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով