Իսրայելը քննարկում է Սիրիայում կամ Եմենում ԻՀՊԿ-ին հարվածելու տարբերակը․ Politico |1lurer.am|

1lurer.am: Իսրայելն, ի պատասխան Իրանի հրթիռային հարվածի, կարող է հարված հասցնել Սիրիայում կամ Եմենում Թեհրանի կողմից հովանավորվող խմբավորումներին կամ հենց Իսլամական հանրապետության պահապանների կորպուսի ուժերին, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին։

ԱՄՆ նախագահի օգնականները նշել են, որ Միացյալ Նահանգներն Իրանի հարձակման պատասխանի հարցով ակտիվորեն համագործակցում է Իսրայելի հետ․ այդ պատասխանը կարող է ներառել նաև ռազմական հարված։

ԱՄՆ վարչակազմն, ըստ թերթի աղբյուրների, հանդես է գալիս «սահմանափակ պատասխանի» օգտին՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ դեպքում նախագահ Բայդենի ազդեցությունը տարածաշրջանային զարգացումների վրա կարող է նկատելիորեն նվազել։

Financial Times պարբերականն էլ հաղորդել է, որ Իսրայելը չի դիտարկում Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու տարբերակը․ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ դեմ կլինի նման հարձակմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով