Գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։
Իրանի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ կեսգիշերից հետո 3 աթս է ոչնչացվել Սպահան քաղաքի երկնքում, լուրջ հետևանքներ չկան։ Իսրայելից պաշտոնական հաղորդագրություն դեռևս չկա։
Իրանի ՊՆ պաշտոնյան Reuters-ին ասել է, որ հրթիռային հարձակում չի եղել, պայթյունների ձայնն էլ ՀՕՊ-ի աշխատանքից է եղել։
Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ Իսրայելը տեղեկացրել է ԱՄՆ-ին հարձակման մասին։
Հիշեցնենք, որ Իրանը ապրիլի 13-ի ուշ երեկոյան ԱԹՍ-եր ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իսրայելի հաղորդմամբ՝ որսացել են արձակված շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների «ճնշող մեծամասնությունը»։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը Իսրայելում թիրախավորել է երկրի ռազմական օբյեկտները, և բոլոր թիրախները հաջողությամբ ոչնչացվել են։