Իսրայելը հերքում է տեղեկությունը, թե համաձայնել է դադարեցնել կրակը Գազայի հարավում, որպեսզի բացվի Ռաֆայի սահմանային անցակետը։
«Այս պահին Գազայի հատվածում հումանիտար օգնության և օտարերկրացիների դուրս գալու համար կրակի դադարեցում չկա»,- ասվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրույթան մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters-ի աղբյուրների հաղորդմամբ անցակետը բաց կլինի կարճ ժամանակով՝ թույլ տալու հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված, ինչպես նաեւ օտարերկրացիների դուրս գալու համար։
«Գազայի հատվածի հարավում տեղական ժամանակով ժամը 09:00-ից հաստատվել է հումանիտար հրադադար, որպեսզի բացվի Եգիպտոսի Ռաֆահ սահմանային անցակետը»,- գրել էր պարբերականը։