Իսրայելը «Հեզբոլլահ»-ին է մեղադրում ֆուտբոլի դաշտում հրթիռի համար, խոստանում պատասխանել |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում ֆուտբոլի դաշտի վրա հրթիռային հարձակման զոհ է դարձել 12 հոգի, այդ թվում՝ երեխաներ, հայտարարել են իսրայելցի պաշտոնյաները։ Նրանք այդ հարվածի համար մեղադրել են «Հեզբոլլահ»-ին և խոստացել ծանր հարված հասցնել Իրանի կողմից աջակցվող լիբանանյան խմբավորմանը:

«Հեզբոլլահ»-ը հերքել է հարվածի համար պատասխանատվությունը։

Հրթիռը հարվածել է Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլային դաշտին։ Կա 13 վիրավոր։

«Հեզբոլլահ»-ը ծանր գին կվճարի», – ասել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Լուսանկարում՝ Իսրայելի անվտանգության ուժերն ու բուժաշխատողները Մաջդալ Շամս գյուղի ֆուտբոլային դաշտից տեղափոխում են զոհերին/Ջալա Մարեյ/AFP/GETTY IMAGES

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով