Իսրայելը հարվածներ է հասցրել Հալեպի օդանավակայանին |shantnews.am|

shantnews.am:  Իսրայելական ավիացիան հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանի ուղղությամբ։ Հարձակումն իրականացվել է Միջերկրական ծովից։ Այս մասին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

«Առավոտյան ժամը 3։55-ին Իսրայելը մի քանի հրթիռային հարված է հասցրել Միջերկրական ծովից՝ Լաթաքիայից արևմուտք՝ գրոհելով Հալեպի միջազգային օդանավակայանի տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարության տվյալներով ագրեսիայի հետևանքով նյութական վնաս է հասցվել Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի օդանավակայանին։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով