Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի մի շարք հարվածների |tert.am|

tert.am: Երեքշաբթի առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի հատվածի թիրախներին։ Արդյունքում սպանվել են «Իսլամական ջիհադ» խմբավորման 3 դաշտային հրամանատարներ։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ նրանց հետ մահացել է նրանց ընտանիքների եւս 10 անդամ։ Այս մասին գրել է BBC-ն։

Իսրայելը հայտարարել է, որ գործողություն է սկսել գրոհայինների դեմ, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում իր քաղաքացիների և երկրի անվտանգության համար:

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհվածների թվում են 6 կին և 4 երեխա: Եվս 20 մարդ վիրավորվել է։

«Իսլամական ջիհադի» ռազմականացված թևը՝ «Ալ-Քուդս բրիգադներ» խմբավորումը, հայտարարել է իր երեք հրամանատարների՝ նրանց ընտանիքների հետ միասին մահվան մասին:

«Մենք սգում ենք մեր նահատակ առաջնորդներին՝ նրանց մոջահեդ կանանց ու երեխաների հետ միասին։ Եվ հայտարարում ենք, որ նահատակների արյունը կամրապնդի մեր վճռականությունը»,- ասվում է խմբավորման հայտարարության մեջ: «Մենք չենք լքի մեր դիրքերը, և դիմադրությունը կշարունակվի»։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն ասել է.«Ցանկացած ահաբեկիչ, որը վնաս հասցնի Իսրայելի քաղաքացիներին, կզղջա դրա համար»:

Ըստ իսրայելցի զինվորականների՝ ավիահարվածների թիրախները եղել են հենց «Իսլամական ջիհադի» հրամանատարները։

«Իսլամական ջիհադը» Գազայում ՀԱՄԱՍ-ից հետո ամենամեծ զինյալ խմբավորումն է։ Այն պատասխանատու է Իսրայելի վրա վերջին տարիներին բազմաթիվ հրթիռային հարձակումների համար։ Եվ խոստացել է պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելն ամբողջությամբ չի ոչնչացվել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով